ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան` մարզերում և Արցախում

«Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան` մարզերում և Արցախում
28.05.2015 | 13:53

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկնարկում է նոր մեծածավալ նախագիծ, որի շրջանակներում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան ներկայացվելու է հանրապետության մարզերում և Արցախում (դիրիժոր` ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրիչ` ՀՀ վաստ. արտիստ Ալիսա Հեքիմբաշյան, խմբավար` Հրաչ Բորյան): Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի ֆինանսավորմամբ, գլխավոր գործընկերն է VIVA Cell MTS ընկերությունը:

«Անուշ» օպերան հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որը ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն: Օպերայի երաժշտության և լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է, ով օպերան գրել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ